ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները կշարունակվեն Հադրութի հարավային հատվածում և Մեխակավանում

Զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները կշարունակվեն Հադրութի հարավային հատվածում և Մեխակավանում
07.12.2020 | 12:56

Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Նոյեմբերի 13-ից ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։


Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:


Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում: ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չէ: Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում: Բացի այդ, ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվում, քարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին:

Դիտվել է՝ 3936

Մեկնաբանություններ